ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Լատվիան ընտրեց Սեյմ

Լատվիան ընտրեց Սեյմ
07.10.2014 | 12:25

Լատվիայի Սեյմի ընտրություններում հոկտեմբերի 4-ին երկրորդ, երրորդ և չորրորդ տեղերում հայտնված «Միասնություն», «Կանաչների ու գյուղացիների դաշինք» կուսակցությունները և «Բոլորը՝ Լատվիային» ազգային միավորումը ծրագրում են կազմել կոալիցիա: Ընտրություններում հաղթած ընդդիմադիր «Համաձայնություն» կուսակցությանը կոալիցիա չեն հրավիրում: «Միասնությունը» հավակնում է վարչապետի, ֆինանսների և արտաքին գործերի նախարարների պաշտոններին, կառավարության ղեկավար կարող է մնալ Լայմդոտ Ստրաույումը: Ֆինանսների նախարար կդառնա Յանիս Ռեյրսը, արտաքին գործերի նախարար՝ Էդգար Ռինկևիչը: «Կանաչների և գյուղացիների դաշինքը» կպահպանի պաշտպանության, գյուղատնտեսության, զարգացման նախարարությունները, նաև ցանկություն է հայտնել ղեկավարելու տարածքային զարգացման ու հաղորդակցության նախարարությունը: Ազգային միավորումը հավակնում է մշակույթի և արդարադատության, կրթության և ներքին գործերի նախարարությունները ղեկավարել: Առայժմ որևէ կուսակցություն չի ցանկանում պատասխանատվություն ստանձնել առողջապահության և էկոնոմիկայի նախարարություններում:
Սեյմի 100 մանդատների համար մրցում էր 13 կուսակցություն: Ընդդիմադիր «Համաձայնությունը» ստացել է ձայների 23,13%, երկրորդը նախկինում կառավարող «Միասնությունն» է՝ 21,76%, երրորդը՝ «Կանաչների ու գյուղացիների դաշինքը»՝ 19,62%:

Դիտվել է՝ 596

Մեկնաբանություններ